B.Well Swiss
ընտանիք

B.Well Swiss ընկերության առաքինությունն է ստեղծել ապրանքներ, որոնք օգնում են մարդկանց հոգալ հարազատների մասին և պահպանել նրանց առողջությունը՝  երջանկացնելով միլիոնավոր ընտանիքներ:

Առողջ ընտանիքը երջանիկ կյանքի գրավականն է: Ոչինչ այնքան ուրախություն չի պարգևում, որքան հարազատների առողջությունը:

B.Well Swiss ընկերությունն անկեղծորեն կիսում է մարդկանց՝ հարազատների մասին հոգ տանելու ցանկությունը: Այդ նպատակով B.Well Swiss ընկերությունում մշակվել են մի շարք բժշկական ապրանքներ, որոնց մեծ տեսականին հաշվի է առնում ընտանիքի յուրաքանչյուր անդամի կարիքները: Անօգնական մանուկներն, ակտիվ, բայց այնպես անզգույշ դեռահասները, տարեց ծնողները՝ նրանց բոլորին էլ անհրածեշտ է հոգատարություն և ուշադրություն:

B.Well ապրանքներ՝ ամբողջ ընտանիքի անթերի հսկողության երաշխիք, պաշտպանություն և հոգատարության և մասնակցության դրսևորման միջոց:

Խրախուսելով ընտանեկան արժեքները և օգնության կարիք ունեցողների մասին հոգատարությունը՝ B.Well Swiss ընկերությունն անխզելիորեն կապում է իր զարգացումը մարդկանց և հասարակության առողջության և բարեկեցության  հետ:

×

Կիսելով մարդկանց ցանկությունը՝ հոգ տանել իրենց հարազատների մասին, B.Well Swiss-ը ստեղծում է բժշկական արտադրանք ամբողջ ընտանիքի համար:

B.Well Swiss-ի արժեքները
Մեր ցանկությունն է, որպեսզի B.Well Swiss ընկերության ընտանիքի ապրանքները վստահություն և հանգստություն բերեն յուրաքանչյուր տուն, և որպեսզի  երջանիկ ընտանիքների թիվն ավելանա:

care

ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ

B.Well ապրանքների որակը վստահություն է ներշնչում՝ պաշտպանելով և հսկողության տակ պահելով ընտանիքի անդամների առողջությունը:

defense

ՀՈԳԱՏԱՐՈՒԹՅՈՒՆ

B.Well արտադրանքը կօգնի հոգ տանել հարազատների մասին՝ փոխելով նրանց կյանքը դեպի լավը:

safety

ՀՈՒՍԱԼԻՈՒԹՅՈՒՆ

Շնորհիվ հիանալի կառավարմանը՝ B.Well արտադրության գործընթացը կարգավորված է, ինչպես հանրահայտ շվեյցարական ժամացույցը:

simply

ԴՅՈՒՐԻՆՈՒԹՅՈՒՆ

B.Well արտադրանքը հեշտ է օգտագործման մեջ և չի պահանջում հատուկ գիտելիքներ կամ պատրաստվածություն և ապահովում է բարձր արդյունավետություն:

availability

ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅՈՒՆ

Սպառողների և գործընկերների նկատմամբ բացվածությունն ու ուշադրությունը թույլ են տալիս ստեղծել ապրանքներ, որոնք մոտ են և մատչելի յուրաքանչյուրին:

B.Well Swiss ընկերությունը մեծ ուշադրություն է դարձնում արտադրանքի որակի վերահսկմանը: Հենց այդ պատճառով ձեռնարկությունում ներդրված որակի վերահսկման համակարգը սերտիֆիկացված է եվրոպական և միջազգային ստանդարտներին համապատասխան: Տվյալ ստանդարտների ներդրումը հաստատում է B.Well Swiss ընկերության կարգավիճակը որպես հուսալի գործընկերոջ, որն առաջարկում է հարատև և փոխշահավետ հարաբերություններ:

Ընկերության առաքինությունն է՝ դարձնել լավագույն նվաճումներն առողջության վերահսկման բնագավառում  մատչելի բոլորի համար: B.Well հաջողակ զարգացման գաղտնիքը բժշկական սարքերի համար տեխնոլոգիական որոշումների մանրակրկիտ ընտրությունն է: B.Well սարքերը մարմնավորում են լավագույն եվրոպական գծերը՝ հուսալիությունը և պահանջկոտությունը որակի նկատմամբ: 

2004 թ. Իր հիմնադրման պահից B.Well  ընկերությունը մշտապես ձգտում է զարգացմանը՝ ստեղծելու բարձրագույն որակի բժշկական սարքեր: 2012 թվականից B.Well Swiss գլխավոր գրասենյակը գտնվում է Սանկտ-Գալլեն շվեյցարական կանտոնի նորարական կլաստերում՝ ճշգրիտ արտադրության բնագավառում Շվեյցարիայի և Եվրոպայի առաջատար տնտեսական գոտում:

Շվեյցարիան առաջատար բժշկական տեխնոլոգիաների երկիր է, որը վաղուց մարմնավորում է խաղաղություն և բարեկեցություն, որոնք այնքան համահունչ են ամուր առողջ ընտանիքի բարձրագույն նպատակին: Իրավամբ B.Well Swiss ապրանքների ընտանիքի շվեյցարական որակն ապահովված է ճշգրիտ սարքերի բնագավառում բարձրակարգ մասնագետների հետ համագործակցությամբ, լավագույն բժիշկների և պրոֆիլային ինստիտուտների մշակումներում մասնակցությամբ:

Առողջ ընտանիք՝ երջանիկ կյանքի գրավական: