3 ռեժիմ հարմարավետ գործընթացի համար
Normal՝ էֆեկտիվ մաքրում
Soft՝ զգայուն ատամների համար
Pulse՝ լնդերի առողջացնող մերսում
Օպտիմալ 620 կՊա հզորոթյուն ատամների լիարժեք մաքրման համար Իրիգատոր WI-911 չի զիջում լավագույն ստացիոնար մոդելներին:
Գլխադիրի պտույտը 360°-ով` բերանի խոռոչի ամբողջական մաքրման համար:
Բերանի խոռոչի իրիգատոր B.Well WI-911՝ բերանի և լնդերի խնամքի պրոֆեսիոնալ սարք՝ մատչելի յուրաքանչյուր տան համար:
Թեթև և փոքր B.Well իրիգատորն ունի լավագույն ստացիոնար մոդելների հետ համադրելի հզորություն: Սարքն ունի աշխատանքի 3 ռեժիմ ատամների էֆեկտիվ մաքրման և լնդերի խնամքի համար: Գլխադրի շրջապտույտը և հեղուկի հավասարաչափ հոսքը դարձնում են WI-911-ն առանձնահատուկ հարմար օգտագործման մեջ:
Իրիգատորի հետ մեկ կոմպլեկտում ներառված են 2 փոխարինվող գլխադիրներ տարբեր գույների տարբերանշաններով երկու հոգու համար: Գլխադիրը փոխել շատ հեշտ է հատուկ կոճակի օգնությամբ: Սարքի առավելությունները՝ մտածված կառուցվածք, երկու կոճակներով պարզ կառավարում, ջրով լցնելու հասարակ եղանակ: B.Well WI-911՝ լավագույն իրիգատոր ամբողջ ընտանիքի համար:
B.Well դյուրակիր իրիգատորի համար պետք չէ լրացուցիչ վարդակ լոգասենյակում կամ մարտկոցներ՝ սնուցումը կատարվում է ժամանակակից մարտկոցից: Ի տարբերություն այլ բազմաթիվ դյուրակիր մոդելների՝ WI-911-ը համալրված է լիտիում-իոնային մարտկոցով, որում գրեթե չկա հիշողության էֆեկտ, ինչի պատճառով ժամանակի ընթացքում իջնում է սարքի աշխատելու ժամանակը: Սարքի մեկ ամբողջական լիցքավորումը հերիքում է մինչև 70 րոպե անդադար աշխատանքի համար կամ 35 օրվա, եթե իրիգատորն օգտագործում եք օրական 2 րոպե: Անլար կառուցվածքը ոչ միայն հարմար է, այլ նաև անվտանգ:
Բերանի խոռոչի իրիգատոր WI-911
2 ստանդարտ գլխադիր
Ջրի տարա
Լիցքավորման սարք (ադապտեր)
Օգտագործման հրահանգ
Պահելու պայուսակ
Երաշխիքային կտրոն